Ատամների իմպլանտացիան վիրահատություն է, որի ժամանակ ատամների վնասված կամ բացակայող արմատները փոխարինվում են տիտանե պտուտակներով: Վերականգնված ատամները տեսքով և ֆունկցիայով նման են բնական ատամներին:
Ատամների իմպլանտացիայի առավելությունները
●Բարելավված տեսք` վերականգնված ատամները չեն տարբերվում սեփական ատամներից։ ●Բարելավված խոսք՝ ատամների իմպլանտները թույլ են տալիս խոսել առանց վախի, որ ատամները կարող են դուրս գալ բերանի խոռոչից: ●Բարելավված հարմարավետություն՝ ատամների իմպլանտները վերացնում են բոլոր անհարմարություններն, որոնք ունենում եք շարժական պրոթեզների ժամանակ: ●Ավելի հեշտ է սննվել՝ ատամների իմպլանտները գործում են ճիշտ ինչպես Ձեր սեփական ատամները՝ թույլ տալով ուտել Ձեր սիրած կերակուրները վստահորեն և առանց ցավի: ●Ինքնագնահատականի բարձրացում՝ ատամների իմպլանտները կարող են վերականգնել Ձեր նախկին ժպիտը և օգնել Ձեզ ավելի վստահ զգալ: ●Երկարակեցություն՝ եթե լավ խնամեք ատամների իմպլանտներն, ապա նրանք կծառայեն ամբողջ կյանքի ընթացքում։
Ատամների իմպլանտներն ունեն չորս մաս
1.Իմպլանտ՝ պտուտակ, որը ծառայում է որպես արմատ Ձեր նոր ատամի համար: 2.Աբաթմենտ՝ մշտական հիմք, որը պահում է պսակն իմպլանտի վրա։ 3.Պտուտակ՝ ամրացնում է աբաթմենտն իմպլանտին: 4.Պսակ՝ ատամի այն մասն է, որը Դուք տեսնում եք բերանի խոռոչում: Այն սովորաբար պատրաստվում է ցիրկոնից կամ ճենապակուց՝ ամրության և լավ տեսքի համար:
Ատամների իմպլանտացիայի վիրահատության տարբեր մեթոդներով կատարումը կախված է իմպլանտի տեսակից և ծնոտի ոսկրի վիճակից:
Ատամի իմպլանտացիայի փուլեր
● Ծնոտի ոսկրի աճեցում (եթե անհրաժեշտ է) ● Իմպլանտների տեղադրում ● Ոսկրային աճ և ամրացում ● Վերականգնող աբաթմենտի տեղադրում ● Արհեստական պսակի տեղադրում
Կախված կլինիկական իրավիճակից, իրականացվող վիրահատությունից կամ օգտագործվող նյութերից, երբեմն որոշակի քայլեր կարելի է համատեղել:
Ե՞րբ է պահանջվում ոսկրային աճեցում Եթե ծնոտի ոսկրը բավականաչափ հաստ չէ կամ չափազանց փափուկ է, ապա նախքան ատամների իմպլանտացիայի վիրահատությունը կամ դրա ընթացքում կարող է անհրաժեշտ լինել ոսկրային աճեցում։
Իմպլանտների տեղադրում Ատամների իմպլանտի վիրահատության ժամանակ դիմածնոտային վիրաբույժը կատարում է լնդային կտրվածք՝ ոսկրը մերկացնելու համար: Ոսկրի մեջ անցք է փորվում, որի մեջ տեղադրվում է ատամի իմպլանտը։
Ոսկրի աճին սպասելու ընթացք Այս ընթացքում ծնոտի ոսկրը պատում է ատամնային իմպլանտի մակերեսն և սերտաճում է դրան: Այս գործընթացը կարող է տևել մի քանի ամիս:
Վերականգնող աբաթմենտի տեղադրում ● Ձեր բժիշկը կրկին բացում է լինդը և մերկացնում է ատամնային իմպլանտի մի հատված ● Վերականգնող աբաթմենտը ամրացվում է ատամնային իմպլանտին ● Այնուհետեւ լնդերը փակվում են վերականգնող աբաթմենտի շուրջ
Աբատմենտը տեղադրելուց հետո Ձեր լնդերը պետք է ապաքինվեն մոտ երկու շաբաթ, նախքան հնարավոր կլինի արհեստական ատամ տեղադրել:
Նոր արհեստական պսակների ընտրություն Կարող եք ընտրել ցիրկոնե, կերամիկական կամ համակցված արհեստական պսակներ ցանկալի գույնի և ձևի։
Վիրահատությունից հետո Կարող են առաջանալ որոշ տհաճ անհարմարություններ, որոնք հանդիպում են ցանկացած տեսակի ատամնաբուժական վիրահատությունների ժամանակ, օրինակ՝ ● Լնդերի և դեմքի այտուց ● Ցավ իմպլանտացիայի հատվածում ● Քիչ քանակի արնահոսություն
Ատամների իմպլանտների վիրահատությունից հետո Ձեզ կարող են անհրաժեշտ լինել ցավազրկողներ և հակաբիոտիկներ, ինչպես նաև պետք է ուտել փափուկ սնունդ, մինչդեռ վիրահատված հատվածը չի ապաքինվել։
Դուք կարող եք երկարացնել Ձեր ատամնային իմպլանտների կյանքը՝ ●Հետևեք բերանի խոռոչի հիգիենային: Իմպլանտներն, արհեստական ատամներն և լնդերը պահեք մաքուր այնպես, ինչպես Ձեր բնական ատամները: ●Պարբերաբար այցելեք Ձեր ատամնաբույժին: Պլանավորեք ատամնաբույժի մոտ այցեր, որպեսզի համոզվեք, որ Ձեր ատամները և իմպլանտներն առողջ վիճակում են: ●Խուսափեք վատ սովորություններից: Մի ծամեք կոշտ առարկաներ, քանի որ դրանք կարող են կոտրել արհեստական պսակները կամ բնական ատամները: Խուսափեք ծխախոտի և կոֆեին պարունակող մթերքների օգտագործումից: