Ատամի հեռացումը վիրաբուժական միջամտություն է, որի ժամանակ ատամը հեռացվում է ծնոտից: Միջամտությունը կատարվում է, երբ հնարավոր չէ ատամը պահպանել պլոմբավորմամբ կամ արմատների բուժմամբ:
Շնորհիվ լավ անզգայացնող նյութերի, ատամի հեռացումը կատարվում է տեղային անզգայամամբ: Կախված հիվանդի առողջական առանձնահատկություններից կարող են կիրառվել տարբեր անզգայացնող նյութեր:
Ինչ վերաբերվում է ատամի հեռացման պրոցեսին, ապա եթե բժիշկը գրագետ է և փորձառու, իսկ հիվանդն ուշադիր և հետևողական, որպես կանոն բարդություններ չեն առաջանում:
Ատամի հեռացման ցուցումներ
● Պերիօդոնտիտն, որը հնարավոր չէ բուժել թերապևտիկ կամ վիրաբուժական մեթոդներով
● Ախտահարված ատամը կամ արմատն, որը հնարավոր չէ վերականգնել օրթոպեդիկ եղանակով
● Երրորդ աստիճանի շարժունակությունը
● Արմատի կարիեսը հանդիսանում է ատամի հեռացման ցուցում
● Արմատների բիֆուրկացիայի(երկատման) մերկացումը
● Սխալ կծվածքի ժամանակ երբեմն հեռացնում են ատամն, որը խանգարում է վերականգնմանը
● Իմաստության ատամներն, որոնք ունեն սխալ տեղակայում’ առաջացնում են լորձաթաղանթի վնասում և վատ ազդեցություն ունեն կծվածքի վրա
● Տրավմայի հետևանքով ատամի կոտրվածքը, որի ժամանակ ատամը ենթակա չէ բուժման
● Ծնոտի կոտրվածքի ժամանակ ստիպված հեռացվում են ատամներն, որոնք գտնվում են կոտրման գծում
Ատամի հեռացման հակացուցումներ
Հակացուցումները հարաբերական են և կախված են հիվանդի վիճակից:
● Հոգեկան խանգարումները սրացման փուլում
● Սիրտ-անոթային, երիկամային հիվանդությունները սրացման փուլում
● Ինֆեկցիոն հեպատիտը սուր փուլում
● Հեմորագիկ դիաթեզը
● Շնչառական համակարգի ինֆեկցիոն հիվանդությունները
● Հղիության առաջին և վերջին եռամսյակը՝ ամենավտանգավորը համարվում են 1,2 և 9-րդ ամիսները
Ատամի հեռացման դժվարության աստիճանները

Ընդունված է տարբերել ատամի հեռացման բարդության երեք աստիճան՝
● Ատամի պարզ հեռացում
● Ատամի միջին բարդության հեռացում
● Ատամի բարդ հեռացում
Այս կամ այն խմբի պատկանելը կախված է ատամի անատոմիայից, արմատների քանակից, տեղակայումից և ձևից: Արդյոք ծկթած է ատամն ամբողջությամբ, գտնվում է լնդի մակարդակին, թե ամբողջությամբ ոսկրի մեջ է: Բուժվել է ատամը նախկինում և ինչ աստճանի է ախտահարված: Այս ամենը բարդացնում է աշխատանքը և մեծացնում բարդությունների հնարավորությունը:
Ատամի հեռացումից հետո
Ատամի հեռացումից հետո առաջանում է բավականին մեծ դեֆեկտ: Հարևան ատամները ժամանակի ընթացքում թեքվում են դեֆեկտի կողմ, փորձելով փակել այն: Այս ամենից խուսափելու համար, ինչպես նաև որպեսզի չմշակվեն հարևան ատամները, տեղադրվում է ատամնային իմպլանտ: Մյուս մեթոդն կամրջաձև պրոթեզն է, որի ժամանակ մշակվում են հարևան ատամները և որպես կանոն կատարվում է ներվազրկվում:

