Պերիօդոնտիտ բուժումՊերիօդոնտիտն ատամի արմատի և հարակից հյուսվածքի բորբոքումն է: Եթե պերիօդոնտիտն ընթանում է առանց ցավի, ապա տեղի է ունենում ատամի արմատի շուրջ գտնվող ոսկրի ախտահարում, որի պատճառով առաջանում է գրանուլյոմա՝ բորբոքային պարկ ատամի արմատի ծայրին կամ ատամի կիստա: 

 

Պերիօդոնտիտի տեսակները

Ինֆեկցիոն պերիօդոնտիտ - առաջանում է ատամի կարիեսի ոչ ճիշտ  բուժման հետևանքով:
Վնասվածքային պերիօդոնտիտ - առաջանում է ատամի մեխանիկական վնասվածքի հետևանքով:
Դեղորայքային պերիօդոնտիտ - առաջանում է ատամի արմատի սխալ բուժման հետևանքով:

 

Պերիօդոնտիտի փուլեր

Սուր պերիօդոնտիտ - զարգանում է արագ, ուղեկցվում է ցավերով: Կարող է լինել շճային և թարախային:
Խրոնիկ պերիօդոնտիտ - ախտանիշները թույլ են արտահայտված, եթե տեղի չի ունենում խրոնիկ պերիօդոնտիտի սրացում: Խրոնիկ պերիօդոնտիտը կարող է լինել ֆիբրոզ, գրանուլացվող և գրանուլեմատոզ:

Ցավազրկողներ կամ հակաբիոտիկներ կիրառելիս հնարավոր է ցավի նվազում կամ անհետացում, սակայն դա չի նշանակում պերիօդոնտիտի լավացում, այլ կարող է նշանակել դրա անցումն ավելի բարդ և ծանր փուլ։

 

Պերիօդոնտիտի բուժման մեթոդները

Պերիօդոնտիտի բուժում Պերիօդոնտիտի կոնսերվատիվ բուժում - ներառում է ատամի արմատախողովակների մեխանիկական և դեղորայքային մշակում: Երկու շաբաթվա ընթացքում կատարվում է հավելյալ դեղորայքային մշակում: Բուժման ավարտին կատարվում է ատամի արմատախողովակների հերմետիկ պլոմբավորում:
Պերիօդոնտիտի վիրաբուժական բուժում - կիրառվում է ավելի ծանր փուլերում և ներառում է ինֆեկցված օջախի հեռացում ատամի արմատածայրի կամ ամբողջ ատամի հետ միասին:

Գնացուցակ

 

Ստոմատոլոգիական կլինիկա ԿՈՆՏՐԴԵՆՏ

Facebook - CONTRDENT Instagram - CONTRDENT Vkontakte - CONTRDENT  Telegram - CONTRDENT