Գամիկավոր ներդիրը կոնստրուկցիա է, որն ամրացվում է ատամի արմատի մեջ և վերականգնում է պսակը: Վերականգնված մասն ունի մշակված ատամի ձև, որը նախապատրաստված է արհեստական պսակ տեղադրելու համար։
Գամիկավոր ներդիրի տեսակները
● Պարզ ● Բարդ Բարդ գամիկավոր ներդիրներն նախատեսված են բազմարմատ ատամների համար:
Գամիկավոր ներդիրներ ըստ պատրաստման նյութի
● Մետաղական ● Ցիրկոնե
Գամիկավոր ներդիրենրի ցուցումները
● Ատամի պսակի քայքայում ● Պսակի ախտահարման հետևանքով հյուսվածքների զգալի մասի հեռացում ● Կամրջաձև պրոթեզների հիմք ատամներ ● Նախկինում տեղադրված պսակի տակ ատամի քայքայում ● Ատամի պաթոլոգիական մաշվածություն
Ատամի ստորլնդային ախտահարման դեպքում ատամն ենթակա է հեռացման:
Գամիկավոր ներդիրի պատրաստում և տեղադրում
Գամիկավոր ներդիրների տեղադրման համար պարտադիր է արմատախողովակների լիարժեք պլոմբավորումը:
● Արմատի նախապատրաստում՝ արմատախողովակի 2/3-ի բացում ● Չափս՝ ստացվում է ինչպես վերին այնպես էլ ստորին ծնոտից, որպեսզի պատրաստվի ճիշտ ձևի, չափսի և դիրքի գամիկավոր ներդիր ● Գամիկավոր ներդիրի պատրաստում տեխնիկական լաբորատորիայում ● Գամիկավոր ներդիրի ֆիքսում
Ճշգրիտ և որակյալ գամիկավոր ներդիրի պատրաստման դեպքում ատամը ծառայում է երկար տարիներ՝ լիարժեք կատարելով իր ֆունկցիան: